Չիլիում նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Չիլիի հարավում 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Արգենտինայի հարավում։ Այս մասին հայտնել է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են 20 կմ խորության վրա՝ ժամը 13:59-ին (Երևանի ժամանակով՝ 21:59), Պուերտո Ուիլյամս քաղաքից 300 կմ հեռավորության վրա։
Մայիսի 2-ի կեսօրին 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի հարավում՝ Պուերտո Ուիլյամսից 218 կմ հեռավորության վրա։ Այս կապակցությամբ հայտարարվել է ցունամիի սպառնալիք։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում