Չինաստանում ուղղաթիռ է կործանվել. կա զոհ և վիրավորներ
Աշխարհ
Չինաստանի արևելքում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին՝ Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում։ Robinson R44 II ուղղաթիռի՝ 10 մետր բարձրության վրա վայրէջք կատարելուց առաջ ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում՝ ինքնաթիռը հանկարծակի բախվել է գետնին։
Արդյունքում՝ չորս մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն մեկին փրկել չի հաջողվել։ Լրագրողները հավելել են, որ փրկվածները հիվանդանոցում են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի պատճառները պարզվում են, քննություն է ընթանում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում