Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին հրադադարի խախտման մեջ
Աշխարհ
Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը Ջամմուի և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքում գտնվող վերահսկողության գծի երկայնքով։ Այս մասին ասվում է Հնդկաստանի ցամաքային ուժերի հայտարարության մեջ, հաղորդում է ANI գործակալությունը։
«2025 թվականի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Պակիստանի բանակը փոքր զենքերից կրակ է բացել վերահսկողության գծի երկայնքով», - հայտարարել է Հնդկաստանի բանակը։
Նրանք պարզաբանել են, որ խոսքը Ջամմուի և Քաշմիրի միութենական տարածքում գտնվող Կուպվարա, Ուրի և Ախնուր շրջանների մասին է։ Հնդկաստանի բանակը արագ արձագանքել է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում