ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայում «սպանդի» մեղավորին
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային անհրաժեշտ քանակությամբ զենք չի տրամադրել։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին բարձրաստիճան աշխատակից Ռալֆ Գոֆը The Times պարբերականին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ դա հանգեցրել է հակամարտության ձգձգմանը, որն այժմ իրենից «սպանդ» է ներկայացնում։ Գոֆի կարծիքով՝ ուկրաինական բանակը, հնարավոր է, կարող էր «դուրս մղել ռուսներին երկրից», եթե Բայդենի վարչակազմը նրան բավականաչափ զենք ուղարկեր:
«ԱՄՆ-ն ուկրաինացիներին սպառազինություն է տվել, բայց ոչ այն քանակով, որ հաղթեն», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում