Թրամփը ուլտիմատում է ներկայացրել ՆԱՏՕ-ի երկրներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներին ուլտիմատում է ներկայացրել պաշտպանական ծախսերի համար: Այս մասին հայտնում է Spiegel ամսագիրը։
Նշվում է, որ Թրամփը կարող է բաց թողնել հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե պաշտպանական ծախսերի ավելացում չլինի: Այս մասին դաշինքին զգուշացրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Վիտակերը։
Նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից պահանջում է ՀՆԱ-ի 5 տոկոսը ծախսել պաշտպանության վրա։ «Սկզբում գերմանացիները վստահ էին, որ ամերիկացիների նշած հինգ տոկոսը լուրջ չէ, և հանդիսանում է միայն բանակցությունների մարտավարությունն: Բայց հիմա նրանք հավատում են Վիտակերի խոսքին», - նշվում է նյութում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում