Տաճարի ուխտը վերածվեց ողբերգության. Գոայում ճնշման հետևանքով զոհվել է 6 մարդ
Աշխարհ
Հնդկաստանի արևմտյան Գոա նահանգում կրոնական տոնակատարությունը ողբերգական ավարտ է ունեցել։ Տասնյակ հազարավոր ուխտավորների մասնակցությամբ կազմակերպված Shri Lairai Zatra ուխտագնացության ժամանակ բազմության ճնշման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, մոտ 80-ը՝ տուժե,հայտնում է Al-Jazeera-ն։
Դեպքը տեղի է ունեցել Շիրգաո գյուղի տաճարի մերձակայքում՝ նեղ ու լեռնալանջային ճանապարհներով մարդկանց հոսքի ժամանակ։ Որոշ վկայությունների համաձայն՝ մարդկանց մի խումբ սայթաքել է, ինչի հետևանքով առաջացել է զանգվածային անկում։
Գոայի իշխանությունները հաստատել են՝ հինգ վիրավոր գտնվում են ծանր վիճակում։ Վարչապետ Մոդին և տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցել են տուժածների ընտանիքներին։ Տեղի հիվանդանոցներում ստեղծվել են արտակարգ բաժանմունքներ՝ վիրավորներին սպասարկելու համար։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)