ԱՄՆ-ում 71-ամյա տղամարդը դատապարտվել է 53 տարվա ազատազրկման՝ մուսուլման երեխայի սպանության համար
ԱՄՆ
Իլինոյսում դատարանը 53 տարվա ազատազրկման է դատապարտել Ջոզեֆ Չուբային՝ 2023թ. հոկտեմբերին 6-ամյա պաղեստինահայ մուսուլման Ուադի Ալֆայումիի սպանության և նրա մոր՝ Հանան Շահինի դաժան վիրավորման համար։ Դատախազության տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է ատելության հողի վրա՝ Իսրայել-Համաս պատերազմի ֆոնին։
Չուբան, ով շարունակում էր համատեղ բնակվել ընտանիքի հետ, տղային դանակահարել է 26 անգամ։ Ըստ մոր՝ հարձակման ընթացքում նա ասել է՝ «Դու՝ մուսուլմանդ, պետք է մահանաս»։ Դատավարության ընթացքում ներկայացվել են սարսափեցնող ապացույցներ, այդ թվում՝ արյունոտ տեսարաններ և մոր 911 զանգի ձայնագրությունը, փոխանցում է CNN-ը։
Միջադեպը ցնցել է տարածաշրջանի պաղեստինյան համայնքին։ Տղայի հիշատակին նվիրված խաղահրապարակ է բացվել Փլեյնֆիլդում։ Միջադեպով նաև դաշնային մակարդակով սկսվել է ատելության հողի վրա կատարված հանցագործության քննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)