Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է
Աշխարհ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հոսպիտալացվել է Բելգրադի Ռազմաբժշկական ակադեմիայում (VMA), տեղեկացրել է «Танюг»-ը։
VMA-ում նրան սպասում էին առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը եւ բժիշկ Դրագան Դինչիչը։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ Վուչիչը հանկարծակի հիվանդացել է, ինչից հետո դիմել է բուժօգնության համար եւ բուժզննումից հետո որոշել է վերադառնալ Սերբիա։
Հիվանդության պատճառով նա չի կարողացել ներկա գտնվել հիմնական միջոցառումներին, հանուն որոնց մեկնել էր Ամերիկա, գրել է սերբական լրատվամիջոցը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում