Ստամբուլի երկրաշարժի հետևանքով վնասված շենքերի թիվը գերազանցել է 4200-ը
Աշխարհ
Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից հետո վնասվել է ավելի քան 4200 շենք, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը։
«Մենք ստուգել ենք 36,425 շենք, որոնցից 4295-վնասվել են»,- նախարարի խոսքերն է մեջբերում IHA գործակալությունը։
Նրա խոսքով՝ վնասի գնահատումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը 12:49-ին (Մոսկվայի ժամանակով) Ստամբուլի ափերի մոտ Մարմարա ծովում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ , որին հաջորդել են հետցնցումներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում