Իրանում երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում մայիսի 1-ին տեղի է ունեցել 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ինչպես տեղեկացնում է Tasnim գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:10-ին՝ Ռոշթխար քաղաքի մոտակայքում, 10 կմ խորությամբ։ Ցնցումները զգացվել են նաև Մաշհադ քաղաքում և հարակից շրջաններում։
Իրանի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 19 մարդ։ Տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նախնական տվյալներով՝ որոշ բնակելի շենքեր ստացել են թեթև վնասներ, սակայն լուրջ ավերածություններ չեն արձանագրվել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)