TikTok-ը Եվրոպայում տուգանվել է 530 միլիոն եվրոյով
Աշխարհ
Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը 530 միլիոն եվրոյով տուգանել է չինական ByteDance ընկերությանը, որը TikTok սոցիալական ցանցի սեփականատերն է, եվրոպացի օգտատերերի մասին տվյալները Չինաստան անօրինական կերպով փոխանցելու համար։
Հանձնաժողովը նաև ByteDance-ին վեց ամիս ժամանակ տվեց խախտումները շտկելու համար։
Հանձնաժողովի տվյալներով՝ ընկերությունը եվրոպական TikTok օգտատերերի տվյալները պահել է Չինաստանում գտնվող սերվերներում, որտեղ դրանց հասանելիություն կարող էին ունենալ չինական իշխանությունները։ Սա Եվրոպական Միության գործող կանոնների խախտում է, որոնք արգելում են եվրոպացիների մասին տեղեկատվության փոխանցումը այլ երկրների իշխանություններին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար