Բաքուն Ռուսաստանին մեղադրում է կիբերհարձակման մեջ
Աշխարհ
2025 թվականի փետրվարի 20-ին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների վրա իրականացված կիբերհարձակումը կազմակերպվել է Ռուսաստանի կողմից, պնդում է արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը։ Հայտնում է EDaily-ն։
Ըստ նրա՝ հարձակման հետևում կանգնած է APT 29 հաքերային խումբը (հայտնի նաև որպես Cozy Bear), որը կապված է ռուսական պետական կառույցների հետ։ Նամազովի խոսքով՝ այս գործողությունները խախտում են Բաքվի և Մոսկվայի միջև դաշնակցային հռչակագրով ամրագրված պարտավորությունները։
Նա նշել է, որ հարձակման հնարավոր դրդապատճառներից կարող է լինել Բաքվում «Ռուսական տան» փակումը և Sputnik-ի ադրբեջանական ներկայացուցչության լուծարման հարցի քննարկումը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում