ԵՄ առաջատար երկրները կողմ են Ուկրաինայում 30-օրյա հրադադարին
Աշխարհ
Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Լոնդոնում կայացած հանդիպումից հետո հայտարարել են, որ աջակցում են Ուկրաինայում «30-օրյա լիակատար և անվերապահ հրադադարին»։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության ջանքերը և այս շաբաթ հետագա բանակցությունների հեռանկարը… Մենք միանում ենք Ուկրաինային՝ կոչ անելով անհապաղ, լիակատար և անվերապահ 30-օրյա հրադադարի՝ արդար, համապարփակ և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար տարածք ստեղծելու համար», - ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ հանդիպումից հետո։
