Հուլիսի 23-ի օրվա խորհուրդը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին ՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆ Անշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին Արմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել է Եկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան ՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը 

Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում

Բլոգոսֆերա
Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Հայտարարություն
Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ
Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող տիկին Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, ով վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության համար։
Տիկին Աղեկյանն ակտիվորեն լուսաբանել է Շիրակի մարզի իշխանությունների հետ կապված մի շարք կոռուպցիոն գործեր, օգնել է բացահայտել այլ հանցագործություններ։
2025 թվականի մայիսի 8-ին երեկոյան մեծ թվով ոստիկանական ուժեր ժամանել են Լիլիթ Աղեկյանի բնակարան առանց պատշաճ հիմնավորման, արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ որոշման ներկայացման և բռնության գործադրմամբ, գիշերային հագուստով, անձնական հիգիենայի կանոնների խախտմամբ Լիլիթ Աղեկյանին տարել են ոստիկանություն։ Այս միջամտության ընթացքում խախտվել են նաև Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքները, ինչն ունեցել է լուրջ բացասական ազդեցություն նրա առողջության և հոգեկան վիճակի վրա, որի արդյունքում նրան ստիպված են եղել հոսպիտալացնել:
Շուրջ երեսուն (30) ժամ անընդմեջ ոստիկանները Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են մեկ վայրից մեկ այլ վայր (ոստիկանության «Կումայրիի» բաժին, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտե, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ, «Գյումրի» ԲԿ, դատարան, կրկին ՁՊՎ, հետո կրկին դատարան, հետո «Աբովյան» ՔԿՀ):
Լիլիթ Աղեկյանի նկատմամբ անցկացվել է փակ դատական նիստ, առանց իր կողմից հրավիրված (նախընտրած) փաստաբանի: Դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ (1) ամսով:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի որոշումը Լիլիթ Աղեկյանին մեկ (1) ամսով կալանավորելու վերաբերյալ լուրջ հարցեր է առաջացնում ընտրողական հետապնդման ու քաղաքական նկատառումներով և իրավունքի գերակայությունը կոպիտ խախտելու հարցում:
Սա և նմանատիպ այլ գործընթացներ բացասաբար են անդրադառնում Գյումրի քաղաքի հեղինակության վրա՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները կատարելու և ներդրումային մթնոլորտը բարելավելու հարցում:
Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում։
Լիլիթ Աղեկյանի դեպքն աղաղակում է, որ նա հակամարդկային համակարգի զոհ է, մի համակարգի, որը չի կարողացել պահպանել օրենքի գերակայությունը քաղաքական քմահաճույքների և պատվերի նկատմամբ:
Մենք մտահոգված ենք լուրջ դատավարական խախտումների վերաբերյալ փաստագրված և հրապարակված ապացույցների առկայության պայմաններում` ՀՀ ՆԳՆ, ՀՀ դատախազության, ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱԱԾ կրավորական կեցվածքներով: Մարդուն խոշտանգելը և նվաստացնելը խաթարում է հայ ազգի հեղինակությունը որպես ցեղասպանության դեմ պայքարին նվիրված ազգ։
Հայաստանը չի կարող լինել մրցունակ պետություն՝ առանց խթանելու անկախ դատական համակարգը, որը կապահովի բոլոր անձանց օրենքի առջև հավասարություն ապահովելը և արդարադատությունը կանխատեսելի ու արդարացի իրականացնելու սկզբունքները:
Մենք դատապարտում ենք ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց, այլակարծիք, խոսքի ազատությունից օգտվող քաղաքացիների հետապնդումը, մենք պահանջում ենք օրենքի և դատական անկախության նկատմամբ հարգանքի մթնոլորտի ստեղծում:
Մենք մանրազնին հետևում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում է վերաքննիչ բողոքարկման գործընթացը ևս:
Մենք պահանջում ենք.
•Ապահովել տիկին Աղեկյանի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.
•Երաշխավորել նրա ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը.
•Հարգել փաստաբան ընտրելու Լիլիթ Աղեկյանի իրավունքը և ապահովել արդար ու հրապարակային դատական գործընթաց:
Մեր այս պահանջն ուղղում ենք Հայաստանում գործող պետական պաշտոնյաներին և մեր միջազգային գործընկերներին, ովքեր կիսում են մեր դավանած արժեքները։
Գյումրու ավագանու խմբակցություններ`
«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն
«Մեր քաղաքը» դաշինք
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Իմ հզոր համայնք» կուսակցություն։
15 մայիսի, 2025թ․
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 23-ի օրվա խորհուրդը Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակման մեջԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինՌԴ ԶՈւ–ն Օդեսայում խոցել են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրամաս. ՌԴ ՊՆՌոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համարԱնշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա (տեսանյութ) Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել` չկատարելով հյուրանոցի ամրագրումները Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողություններիՈչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներինԱրմավիրում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը հոսպիտալացվել էԹրամփը կարծում է, որ Իրանը շուտով պատրաստ կլինի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Tasnim. Պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներումՄԻՊ-ից այցելել են կալանավորված Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսակցել անչափահաս դստերը Վիճաբանություն ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր է կնքելՄիջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճում տարածքի կառուցապատման իրավունքի գրանցումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում WSJ. ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ գործողություններըՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարՉլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ ԱբրահամյանԼավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթացՀայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՓաշինյանԼավրովը և Ռուբիոն բանակցություններ են վարել ՄանիլայումՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբ«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտըԻնքնասպանություն գործած զինծառայողի դեպքով սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Ջուրը և առողջությունը. ինչ ազդեցություն ունի այն օրգանիզմի վրաՀրդեհ է բռնկվել ԹուրքիայումՇվեյցարիան ակտիվացնում է ֆինանսական ոլորտի թվայնացման գործընթացըՄեծ Բրիտանիայում խստացվում են առցանց խարդախությունների դեմ պայքարի միջոցառումներըՄադուրոյի և նրա կնոջ գործով դատական լսումները կսկսվեն 2027 թվականի հունիսին Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՃապոնիայում քննարկում են աշխատաժամանակի կրճատման նոր նախաձեռնությունԳերմանիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ տնտեսագետների ուշադրության կենտրոնումՄեդալներ՝ շախմատի միջազգային մրցաշարիցԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկում են համագործակցության նոր ուղղությունները
Ամենադիտված