Անուշ Միրզոյանի նկատմամբ հարուցված գործի հիմքը մի քանի տարի առաջ Փաշինյանի Սյունիքի այցը լուսաբանելն է. Սոս Հակոբյան
Բլոգոսֆերա
Սոս Հակոբյանը ֆեսբուքյան էջում գրել է․
Ըստ տարածվող լուրերի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հարուցված գործի հիմքը մի քանի տարի առաջ Փաշինյանի Սյունիքի այցը լուսաբանելն է... սա ավելի աբսուրդ բան է, քան անգամ խոսքի համար ազատազրկելը, որովհետև լրագրությունը այն մասնագիտական գործունեության տեսակներից է, որը պաշպանվում է քրեական օրենքով...
Սա նույնն է, որ մի որոշ ժամանակ անց քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններին սկսեն մեղադրել իրենց վստահորդների հանցակից լինելու մեջ և հետապնդեն:
Քննիչներն ու դատախազները Հայաստանում մարդկանց հետապնդելու հարցերում որևէ արգելակ չունեն, երբ խոսքը վերաբերում է իշխանություններին հաճոյանալուն: Կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ...


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին