Նա կոչ է արել սպանել ինձ․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հարցաքննել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին սոցիալական ցանցում գրառման պատճառով, որն իշխանությունները սպառնալիք են համարել նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է The New York Times-ը:
Թերթի տվյալներով՝ հարցաքննությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Գաղտնի ծառայության գրասենյակում։ ՀԴԲ նախկին տնօրենը կամավոր համաձայնել է։ Սկանդալի պատճառով Քոմին ջնջել է գրառումը։ «Ես չգիտեի, որ որոշ մարդիկ 8647 թվերը կապում են բռնության հետ։ Քանզի ես դեմ եմ ցանկացած տեսակի բռնության, ուստի ջնջեցի գրառումը», - բացատրել է նա:
Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, իր կարծիքով, Քոմին «կոչ է արել սպանել ԱՄՆ նախագահին»:
