Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ մի վայրկյան չկասկածեցին․ Դավիթ Սանասարյան
Բլոգոսֆերա
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրում է․
«6 ու կես տարի անց ամենակարևոր ասելիքս է՝
Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ մի վայրկյան չկասկածեցին ու բոլոր նրանց ովքեր կողքիս մնացին։ Առանց ձեզ արդարությունը կխեղդվեր չեկիստական անկյուններում։
Շնորհակալություն ծնողներիս, երեխաներիս։ Նրանց շատ եմ լարված պահել պայքարիս ողջ ընթացքում։
Շնորհակալություն պաշտպաններիս Արսեն Սարդարյանին, Ինեսսա Պողոսյանին, Արփի Գևորգյանին, առանց նրանց հնարավոր չէր հասնել արդարության։
Շնորհակալություն դատավոր Դավիթ Բալայանին, շնորհավորում եմ Հայաստանի արդարադատությանը նման արդարամիտ դատավոր ունենալու համար։
Շնորհակալ եմ այն լրագրողներին ու լրատվամիջոցներին ովքեր լուսաբանեցին այս ողջ պրոցեսը, առանձնահատուկ շնորհակալություն Արաքս Մամուլյանին (Factor TV-ին)։
Եվ վերջում շնորհակալ եմ Աշոտ Շավեշյանին, ով իմ լռության րոպեներին երբեք չլռեց ու անձնվիրաբար կողքիս եղավ։
Առաջիկա անելիքների մասին ասուլիսով կտեղեկացնեմ։
Առաջ Աստված՝ լավ է լինելու։
Սիրում եմ բոլորիդ»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան