Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված․ Տիգրան Ավինյանի ուղերձը
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․
«Սիրելի՛ փոքրիկներ,
Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով։
Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված։
Քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու բոլորի համար հասանելի։
Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա լիարժեք զարգանալու՝ խաղալու, սովորելու, երազելու և այդ երազանքները իրականություն դարձնելու։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ »։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ