Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, իր լուռ ու խորիմաստ պատասխանը ստացավ այսօր՝ պատարագի ժամանակ․ Շաքե Իսայան (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Այն, ինչ կատարվում էր վերջին օրերին, իր լուռ ու խորիմաստ պատասխանը ստացավ այսօր՝ պատարագի ժամանակ։
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը․
«Եկեղեցում էի, և տեսա՝ հավատավոր ժողովուրդը լռությամբ, բայց վստահությամբ շտապել էր Տիրոջ տուն՝ վկայելու իր հավատարմությունն ու հոգևոր ամուր դիրքորոշումը։ Ընկերներիս ու հարազատներիս հետ զրուցելիս հասկանում եմ, որ նույն պատկերն էր նաև այլ համայնքներում։
Անհնար էր չուրախանալ, երբ ավագ սերնդի կողքին տեսա շատ երիտասարդների, ովքեր եկել էին ոչ թե դիտորդ լինելու, այլ մասնակցելու, լծվելու, կանգնելու եկեղեցու կողքին։
Սա լուռ, բայց ուժեղ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը մեր ինքնության մեջ»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան