Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ Գանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքները Ստեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցով Հայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ Փաշինյան Գագիկ Խաչատրյանի դեմ նոր մեղադրանքներ․ Դատախազությունը բացահայտել է միլիոնների գործարքների մանրամասները Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու ճանապարհին է․ Փաշինյան Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները Պուտին․ «Ռուսաստանը բաց է ազնիվ և փոխշահավետ համագործակցության համար» 

Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան

Բլոգոսֆերա

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Պտղնիի նախկին գյուղապետի և որդու ձերբակալման վերաբերյալ հրապարակումներին և գրառումներին, որոնցում վերջիններս ներկայացվել են որպես իր «հովանավորյալներ»:

«Հերթական հերքման փոխարեն.

Եթե Հովսեփ Խորշուդյանը չապացուցի, որ տվյալ ձերբակալված անձինք իմ «հովանավորյալներն են», ապա իրավացիորեն ես կարող եմ պնդել, որ նա նվազագույնը պրիմիտիվ «զրպարտիչ է եւ բանսարկու», ով կանխամտածված, հետեւողականորեն զրպարտում է ինձ եւ փորձում սեւացնել իմ բարի համբավը։

Ընդ որում, ինչպես նյութի բովանդակությունից կարող ենք տեսնել, նախաքննական մարմինը բացի Պտղնիի նախկին գյուղապետից եւ նրա որդուց, նույնիսկ չի հրապարակել մյուս երեք անձանց անունները, եւ հանրությանը՝ այդ թվում նաեւ ինձ, հայտնի չեն նրանց անունները, սակայն ՀԽ-ն արդեն որոշել է, որ նրանք բոլորն իմ «հովանավորյալներն» են։

Ըստ այդմ, առաջարկում եմ սույն գործչին՝ իր բարձրաձայնած հովանավորչության եւ մյուս փաստերով դիմել նախաքննության մարմնին։ Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ մտահոգությունները եւս դառնան այս գործով քննության առարկա եւ վստահաբար կհերքվեն, քանի որ բնականաբար չկա նման բան, եւ այդժամ ես արդեն կարող եմ հաջորդիվ նման հրապարակման պարագայում «սուտ մատնության» փաստով հաղորդում ներկայացնել դրա հեղինակի դեմ։

Իսկ իմ մասով իրականությունն այն է, որ Պտղնիի նախկին գյուղապետի գործունեության առնչությամբ ես դեռեւս Կոտայքի մարզպետի կարգավիճակում բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել իրավապահներին՝ վերջինիս կողմից Պտղնիի վարչական տարածքում (նաեւ՝ Երեւան-Սեւան մայրուղու հարակից տարածքներում) հողաշինական, քաղաքաշինական եւ համայնքային հողերի աճուրդների ոլորտներում բազմաթիվ առերեւույթ իրավախախտումների փաստերի հիման վրա (փաստաթղթերն ու ապացույցներն առկա են):

Ենթադրում եմ՝ ձերբակալությանն առնչվող քրեական վարույթի նյութերում նաեւ այդ հաղորդումների փաստերն են քննության առարկա հանդիսանում։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ է սույն «հանրային գործիչն» ինձ թիրախավորել եւ պարբերաբար նման կերպ մերկապարանոց եւ մտացածին մեղադրանքներ հնչեցնում, ապա կրկնեմ հերթական անգամ՝ ամեն ինչ առավել քան հստակ է. իր մտերիմ անձին՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, ազատել ենք ՊՎԾ-ից, ով օրենքով սահմանված կարգով՝ այդ մասին ծանուցումն ստանալու պահից սկսել է իմ եւ Ծառայության հասցեին զրպարտանքի ու բանսարկության մի արշավ։

Այս պահին նաեւ տվյալ անձի կողմից հնչեցրած մերկապարանոց պնդումների հերթական փաստերով Վարչական դատարանում դատական վարույթ է ընթանում՝ իմ հայցի հիման վրա։

Բոլոր այս եւ բազմաթիվ այլ «փաստերի» հետ կապված՝ Հ.Խուրշուդյանի հետ առիթ ենք ունեցել խոսելու եւ պարզաբանումներ տալու թե՛ առանձին, եւ թե՛ հանրային այս հարթակի միջոցով։ Ինչպես նաեւ խնդրո առարկա «Գնդասար» ՓՀԷԿ-ին վերաբերող նյութի կապակցությամբ դեռեւս մեկ տարի առաջ պաշտոնական հերքում եմ տարածել։

Սակայն սույն գործիչն իր հրապարակման տակ տեղադրել է բուն հոդվածը, որտեղ նաեւ ընդամենն «ըստ տարածված լուրերի»՝ իմ մասով են ենթադրություններ շարադրել, սակայն դրան վերաբերող՝ նույն լրատվականում հրապարակված իմ հերքումն իհարկե շրջանցել եւ հարկ չի համարել տեղադրելու՝ առնվազն տեղեկատվության տարածման առումով դույզն ինչ օբյեկտիվ գտնվելու համար։

Ահա այսպիսի հանրային գործիչ եւ «հանրային վերահսկողության» խտրական, կանխակալ ու թիրախավորող իմիտացիա։

Հ.Գ. Հաջորդիվ Հ.Խ-ի կողմից նմանատիպ զրպարտանքի դեպքում կրկին ստիպված կլինեմ դիմելու Դատարան՝ հերքման պահանջով եւ բարոյական վնասի փոխհատուցման հայցով։

Բարի հանգստյան օրեր բոլորիս», գրել է նա՝ հրապարակելով սքրինշոթեր։

504864501_24154698150789463_3671130731483181724_n.jpg (204 KB)505144834_24154698217456123_3274938946306000457_n.jpg (299 KB)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆԳանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքներըՍտեփան Ասատրյանը պետք է հերքի Սրբազանի մասին զրպարտիչ տեղեկություններն ու վճարի 1 միլիոն դրամ ՌԴ-ն կարող է վերականգնել Հայաստանի երկաթուղին․ Միրզոյան. Թրամփի կտրուկ որոշումը՝ Իրանի հարցովՀայաստանը կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը․ ՓաշինյանԳագիկ Խաչատրյանի դեմ նոր մեղադրանքներ․ Դատախազությունը բացահայտել է միլիոնների գործարքների մանրամասները Բալանսի բացակայությունը կարող է խաթարել մեր երկրների անկախությունը. Նիկոլ ՓաշինյանՀայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու ճանապարհին է․ ՓաշինյանՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էԳագիկ Խաչատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը հաստատվել է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողություններըՊուտին․ «Ռուսաստանը բաց է ազնիվ և փոխշահավետ համագործակցության համար»Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարանԳազատար է վնասվել․ Կենտրոնի մի շարք փողոցներում գազամատակարարումը դադարեցվել էՌուսաստանը սրում է հարձակումները Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա․ Կայա ԿալասԿորեայի ձորում փտած էլեկտրասյուները տապալվել են ուժեղ քամուց․ բնակիչները 30 տարի ահազանգել են վտանգի մասինՊուտին․ «ՄԱԿ-ը պետք է պահպանի իր դերը՝ որպես շահերի ներդաշնակեցման հիմնական մեխանիզմ»ԱՄՆ-ը G20 է հրավիրել Ռուսաստանին․ եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են լուսանկարվել ռուսական պատվիրակության հետՊուտինն ու Ալիևը Բիշքեկում կարճ զրույց են ունեցելՉոր ծառերը անսասան են, կանաչները՝ դատապարտված. Քրիստինա ՎարդանյանՓաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը Բիշքեկում քննարկել են երկկողմ կապերի խորացումըՎանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվիԱԱԾ-ի «պադվալում» նոր տեղե՞ր են բացում․ նոր կալանավորումներ են սպասվում30 տարվա գաղտնիքից հետո․ Թուփաք Շաքուրի սպանության կազմակերպիչը մեղավոր է ճանաչվելԶախարովա․ «Երիտասարդությունը պետք է ամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները»Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշումԴավիթ Տոնոյան․ «Դեմ եմ այս մակարդակի և այս ծավալի կալանավորումներին»ՇՀԿ երկրները կողմ են ռազմական համագործակցության ամրապնդմանըԻ գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների#ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը«Դու խաղացիր մինչև վերջին շունչդ»․ Բարսելոնան հուզիչ ուղերձ է հղել Մեսսիին«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստինՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 1-ի 08։00-ի դրությամբ «Ռուսաստանի ղեկավարը անձամբ ցանկանում է շարունակել պատերազմը»․ ԶելենսկիՈւկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է հազարը․ ավելի քան 4,500 մարդ համարվում է անհետ կորած«Ուժեղ Հայաստան նշանակում է՝ ոչ մի փակվող դպրոց և կրթության հավասար հնարավորություն բոլորի համար»․ Սամվել Կարապետյան«Իմ դպրոցականները»․ Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակելՓողը կլինի հաջողության գրավական. կենդանակերպի ո՞ր նշաններն են կարող հարստանալ սեպտեմբերի 1-ից Պետք է բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ ՖիցոյինԷրդողանը՝ Ալիևին․ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿինը Նյու Յորքի կենտրոնում դանակով հարձակվել է անցորդների վրա Մեսսիի կինը, ամուսնու՝ հավաքականից հեռանալու մասին. «Մենք անսահման սիրում ենք քեզ»Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սեպտեմբերի 3-ից Նալբանդյան–Վարդանանց խաչմերուկում երթևեկության նոր կարգ է սահմանվումՀայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Նեպալում ջրհեղեղից զոհերի թիվը շարունակում է աճել Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը
Ամենադիտված