Տավուշում անապահով 101 քաղաքացու օգնության դիմումը մերժել են, իրենք՝ պետբյուջեից ճոխ պարգևատրվել․ լրագրող
Բլոգոսֆերա
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․
«Անապահով 101 քաղաքացու օգնության դիմումը մերժել են, իրենք պետբյուջեից ճոխ պարգևատրվել
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե մարզի կարիքավոր բնակիչներից դրամական աջակցության խնդրանքով քանի դիմում է եղել, քանի՞սն է բավարարվել, մարզպետարանի պաշտոնյաները պետբյուջեից ինչքա՞ն գումարով են պարգևատրվել։ Մարզպետարանից պատասխանել են․
«Մայիսի 16-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 25 817.4 հազար դրամ պարգևավճարներ: 2025 թվականի մայիսի 16-ի դրությամբ մարզպետի աշխատակազմում ստացվել է քաղաքացիներից ֆինանսական աջակցության 547 դիմում, դրական լուծում է տրվել 446-ին, ընդհանուր հատկացվել է 22 մլն 244 հազար դրամ ֆինանսական աջակցություն»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան