Նախարարը «Շնորհակալություն, բժիշկ» կասի ընտրողաբար. Անուշ Պողոսյան
Բլոգոսֆերա
«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ն և ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել են «Շնորհակալություն, բժիշկ» խորագրով միջոցառումը: Սակայն որոշել են «Լոտո» խաղալ»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա մանրամասում է՝ բժիշկներին ընտրելու են ոչ թե մասնագիտական հմտություններով և կատարած աշխատանքով, այլ վիճակահանությամբ:
«Հասկանում եմ, որ համակարգող փոխնախարարը, ինչպես նաև մի խումբ նախարարության այլ պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին և ապավինում են բախտին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան՝ գիտելիք, աշխատանքային փորձ, մասնագիտական սխրանքներ և այլն։
Հ.Գ. Դե հասկանալի է, այդպես էլ պետք է լիներ, քանի որ նախարարությունը իր գործը պարտավորեցնում է հասարակական կազմակերպությանը, իսկ ֆինանսավորում է մասնավոր բժշկական կենտրոնը:
Հ.Հ.Գ. Ի դեպ, այս նամակը ստացել են միայն նախարարության «սրտի» հիվանդանոցները, այսինքն նախարարը «Շնորհակալություն, բժիշկ» կասի ընտրողաբար»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան