Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Մի քանի նկատառում Հայաստանում Փաշինյանի հրահրած հերթական ներքին ճակատի մասին. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

Մի քանի նկատառում Հայաստանում Փաշինյանի հրահրած հերթական ներքին ճակատի մասին
Ինչպես արդեն նշել եմ, Փաշինյանը «միտումնավոր կերպով անտեսում է արտաքին թշնամու ծայրաստիճան վտանգավոր հարձակողական գործողությունները, փոխարենը երկրի ներսում անընդհատ արհեստական հակամարտություններ ու պառակտումներ է ստեղծում» (03.06.2025-ի գրառում ՖԲ-ում)։
ՀՀ դրածո իշխանության հարձակման թիրախում իբր միայն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, բայց իրականում Փաշինյանին հանձնարարված է պառակտել՝
ա) Հայոց Եկեղեցու միասնականությունը,
բ) հայաստանաբնակ հայության ազգային-կրոնական հարաբերական համախմբվածությունը,
գ) հայկական Սփյուռքի ազգային-կրոնական հարաբերական միաբանությունը և կազմակերպական կառուցվածքը, որը, ինչպես հայտնի է, կերտված է մեր եկեղեցու շուրջը։
Ս. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացության կմատնի ու երբեք այլևս չի հիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանության զոհերին, ո՛չ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը։ Անկարային, Բաքվին և նրանց մեր տարածաշրջանում «գլխավոր» կարգողներին պետք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունը ստրկաբար հպատակվի իրենց և բռնի թուրքացման ուղին, այլև հայոց հոգևոր իշխանությունը դառնա Կ. Պոլսի պատրիարքության պես մի վախվորած ու կրավորական կենտրոն, որը հայոց ազգային իրավունքների և պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու։
 
Եկեղեցական հեղաշրջման փաշինյանական (իրականում՝ թուրք-ադրբեջանական) փորձը եթե հաջողվի, ապա Հայոց Եկեղեցին մեծ ցնցումների մեջ կհայտնվի և կպառակտվի լրացուցիչ բազմաթիվ հատվածների, որովհետև տեղերում առաջնորդների և ժողովրդի տարբեր մասերին օտար հատուկ ծառայությունները կմղեն տարբեր ուղղություններով։ Եվ եթե այսօր ունենք երկու կաթողիկոս՝ Ս. Էջմիածնի և Սսի, և երկու պատրիարք՝ Երուսաղեմի և Կ. Պոլսի, հայոց ներկա հայրապետին գահընկեց անելուց հետո կունենանք դրանց կրկնակին, եռակին կամ քառակին։ Այսինքն՝ Հայոց Եկեղեցին և հայ ազգը ներքին հոգևոր-քաղաքական երկարատև հակամարտության մեջ կհայտնվեն այն ժամանակ, երբ ամբողջ ազգի ուշադրությունը պետք է կենտրոնացվի արտաքին ցեղասպան թշնամու հարձակումներին ու ոտնձգություններին դիմակայելու վրա։ Իսկական, բուն նպատակն էլ հենց դա է՝ հայությունը պառակտել, կոտորակել, հյուծել ներքին անիմաստ կռիվներում ու արհեստական վեճերում, որպեսզի թշնամին հանգիստ և անարգել իրականացնի Հայաստանից մնացած այս վերջին բեկորի բնաջնջման վերջին արարը։
 
Տեսնես այսօր ՀՀ ԱԱԾ, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարության մեջ այս ամենը հասկացող կա՞, թե՞ գուցե բոլորն արդեն հոգով ՔՊականացել են։
 
Ինչ վերաբերում է «ընդդիմությանը», այն դարձյալ քարշ է գալիս իրադարձությունների պոչից՝ գրեթե խաղից դուրս վիճակում։ Այդ պատճառով էլ հույսը հայ հոգևորականների և սովորական հայ մարդկանց վրա է։ Պետք է հետ մղել հայության դեմ այս մեծ գրոհը, որի հետևանքները պակաս վտանգավոր չեն, քան 2020 թվականի թշնամու սեպտեմբերյան ներխուժումը։
 
Հ.գ. Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետի զավակ ունենալու կամ չունենալու հարցին, ապա ներկա պայմաններում դա ամենաաննշան հարցն է։ Բավական է հիշել, որ զավակներ են ունեցել նաև հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչը, նրա որդի Վրթանես Ա կաթողիկոսը, վերջինիս որդի Հուսիկ Ա կաթողիկոսը, և Հուսիկի որդի Ներսես Ա Մեծ կաթողիկոսը...
 
Իսկ ամենակարևորն այն է, որ Գարեգին Բ-ն մյուռոնով օծված կաթողիկոս է, ինչը նրան տալիս է աստվածային շնորհներ և լիազորություններ՝ իրականացնելու եկեղեցու ղեկավարի և քահանայական պաշտոնի լիակատար ծառայությունը։
 
Աստվածն առաջ։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված