Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 

Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ

Բլոգոսֆերա

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է.

«Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ական թթ., ելնելով մարքիստական հակակրոնական տեսությունից, խորհրդային իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսեցին լայնատարած պայքար: Հետաքրքրական է, որ եկեղեցին խորհրդային իշխանությունների կողմից ընկալվում էր «դաշնակցականացված» կառույց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅ Դաշնակցությունը՝ բնական դաշնակիցներ, որոնց միջև կապը պետք էր կտրել և առանձնաբար չեզոքացնել:

Սկսվեց եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը, որը, ըստ Վ.Ի. Լենինի, պետք էր անել անխնա վճռականությամբ և արագորեն՝ կանգ չառնելով դիմադրության առջև: Գևորգ 5-րդ կաթողիկոսն իր կոնդակով այս ամենը համեմատեց պարսից շահերի կողմից Արարատյան երկիրը հայերից դատարկելու քաղաքականության հետ: Սակայն պետությունը, ի դեմս խորհրդային իշխանության, ոչ միայն կանգ չէր առնում, այլ ավելի կատաղի կերպով էր շարունակում միջամտել եկեղեցու գործերին. 1926 թ. արգելվեց եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության օրվա՝ ապրիլի 24-ի նշումը: Հայոց եկեղեցու դեմ պայքարում խորհրդային իշխանություններն անխնա օգտագործեցին 1920-ական թթ. առաջ եկած «Ազատ եկեղեցական եղբայրություն» կամ «Նոր եկեղեցի» (Նորոգչականներ) աղանդավորական շարժումը: Այն հովանավորվում էր բոլշևիկյան իշխանության կողմից, նրան տրամադրվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հիմնվել էր «Ազատ եկեղեցի» ամսագիրը: Այս ամենը նպատակ ուներ պառակտել Հայ առաքելական եկեղեցին: Աղանդավորական այս շարժման մեջ, բնականաբար, ընդգրկվել էին որոշ դավաճան եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ:

Նկատի ունենալով նորեկեղեցականների՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը, խորհրդային իշխանությունը հրահանգել էր նրանց օգտագործել որպես զենք և սպառնալիք Գերագույն հոգևոր խորհրդի նկատմամբ, և վերջինս վերջնականապես նվաճելու համար «Նոր եկեղեցին» պետք է, որ պահպանվեր և դուրս չթողնվեր խորհրդային իշխանության ազդեցությունից և ղեկավարումից: Հայպետքաղվարչության առջև խնդիր էր դրված հասնել նրան, որ Գերագույն հոգևոր խորհրդի գործունեությունը դառնա խորհրդայնամետ, կտրել եկեղեցին ՀՅԴ-ից ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ գաղթօջախներում: Առաջադրանք կար նաև մեկուսացնել այն հոգևորականներին, ովքեր կողմնորոշում ունեն դեպի ՀՅԴ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները: Այդուհանդերձ, այս «նորոգչական» կոչված արհեստածին շարժումը հաջողություն չունեցավ և շուտով վերացավ:

ՀԱԵ-ի դեմ պայքարը ակտիվացավ վերստին 1920-ական թթ. վերջին, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկին ուղիղ կապ տեսնելով հոգևորականության և ՀՅԴ-ի միջև, շարունակեց երկուսի դեմ զուգորդված պայքարը: Այսպես, 1927 թ. կուսակցական որոշումներից մեկով պահանջվում էր մամուլի էջերով մերկացնել դաշնակցականների ու հոգևորականության միջև կապը: Նույնը պահանջեց նաև «Անաստված» ամսագիրը՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում հոգևորականներ-ՀՅԴ համագործակցության ղեկավարումը վերագրելով կաթողիկոսին և ներկայացնելով մեղադրանքներ:

Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ: 100 տարի անց՝ ոչ ևս են խորհրդային իշխանությունը, կոմունիստական գաղափարախոսությունը, անաստվածությունը, մանր ու մեծ գործակալները, մատնիչներն ու դավաճանները: Փոխարենը կա Հայ Առաքելական եկեղեցին՝ իր լուսապաշտ էությամբ ու հարատև ընթացքով: 100 տարի անց էլ այսպես կհիշեն այս դժնդակ օրերն ու 1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ 2020-ական թթ. դուրս եկած հերթական բջիջներին: Հ.գ. Լուսանկարում իմ պաշտելի Վարդգես Սուրենյանցի հռչակավոր գործն է՝ «Ոտնահարված սրբությունը», որով նա ներկայացրել է թուրքական բարբարոսություններն ու 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Ամենադիտված