Չեմ կարողանում հասկանալ, թե Սեյրան Օհանյանն այսօր ի՞նչ պիտի «բանակցի» Հայկ Մամիջանյանի հետ․ Էդգար Ղազարյան
Բլոգոսֆերա
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհանգիստ եմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համար։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե նա այսօր ի՞նչ պիտի «բանակցի» Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Հայկ Մամիջանյանի հետ հանդիպման ժամանակ։
Այսինքն՝ հնարավոր է, որ «բանակցություններից» հետո նա և խմբակցության անդամ մյուս պատգամավորները որոշեն չմիանա՞լ անվստահության գործընթացին, կամ պայմաններ կամ պահանջնե՞ր առաջադրեն՝ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու համար։ Անկեղծ ասած՝ լավ չեմ պատկերացնում։
Հուսով եմ այդ «բանակցությունները» կտևեն մի քանի վայրկյան, որից հետո կհրապարակվեն գործընթացին միացած բոլոր պատգամավորների ստորագրությունները»։
