«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ 

Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով. Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա
Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով
Հանրապետականի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում նոր քայլ անելը կանխատեսելիորեն կրքեր է բորբոքել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մյուս ճամբարում։
Եվ սա այլևս դառը օրինաչափություն է. ի սկզբանե բազմատարր հականիկոլական բևեռը, ոչ մեր մեղքով, վերածվել է սեփական նեղ շահերի առաջմղման բազմաբեկոր գրասենյակների։
Երկրորդ նախագահի թիմը, կարծես, իր մեջ աշխատանքի բաժանում է արել. եթե տարաբնույթ և տարորակ կերպարները բուռն հակաքարոզչության են լծվել, ապա խորհրդարանական խմբակցությունն ավելի «պրոցեսուալ դիմադրության» ոգով է արձագանքում։
Նախ՝ «քարոզիչների» մասին։
Որքան էլ սոցիալական ցանցերում և լրահոսում քոչարյանական պրոպագանդիստների քննադատության հիմնական թիրախն իմպիչմենտով վարչապետի թեկնածու առաջադրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն էր, սակայն նա ընդամենն առիթն էր։ Բուռն արձագանքի հիմնական պատճառն «իմպիչմենտի» գործընթացում Հանրապետականի կողմից արված հստակ և ոմանց համար անսպասելի քայլն էր՝ վարչապետի թեկնածուի առաջադրումը։
Չէ՞ որ թե՛ նիկոլականների, թե՛ Երկրորդ նախագահի աջակիցների շրջանում մինչ այդ արմատավորվում էր «իմպիչմենտը մարեց, հանգիստ պատրաստվենք 2026-ին» մոտեցումը։
Այս իրավիճակում ով էլ լիներ առաջադրվող թեկնածուն, նրա միսն ուտելու պատրաստ տարաբնույթ քարոզիչների մաղձն ու լեղին նույնն էր լինելու։ Խորամանկ աչուկներն անբնական կլորացնող և «գոնե Աշոտյանին կամ Շարմազանովին առաջադրեին» ասող «հոգատարներին» խնդրում եմ՝ թարգեք, իրական և տիկնանցից քիչ տարբերվող պարոնայք։
Առաջադրման օրը լրատվամիջոցներից մեկը, չգիտեմ՝ խի՞, չգիտեմ՝ ումո՞վ, բայց ակամայից մի քննչական փորձարկում իրականացրեց՝ տպելով իմ անունը՝ որպես ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածու։ Եվ ժամերի ընթացքում նույն ընդդիմադիր ճամբարի մաս կազմող երեքմայեթնոց վայրահաչողների մոսկաները և տուզիկները լծվեցին 2016-ին իմ հասցեին հնչեցրած թուրքալեզու վիրավորանքի տիրաժավորմանը։ Արի ու մի ասա. ա՛յ հեյվաններ, այդպես էլ չհասկացաք, որ գոռում էին ինձ, բայց արեցին մեզ բոլորիս՝ երկիրը ներառյալ։
Այս փաստն ապացուցում է, որ Դավիթի անունը (իրեն առանձին կանդրադառնամ) նրանց համար ընդամենը պատրվակ էր բորբոքված ներվը նորից ի ցույց դնելու համար։
«26-ին սպասելիս» տրագիկոմեդիայի հետ ես OK չեմ, իմ կուսակցությունն OK չէ։ Մինչև 2026-ը դեռ մեկ տարի կա, և միայն Տերը գիտի, թե ինչպիսին է լինելու այդ տարին մեր երկրի համար։ Թե՞ ձեզ թվում էր, որ մենք լուռումունջ համակերպվելու ենք ձեր կողմից թեկնածու չառաջադրելու որոշման հետ։
Ի դեպ։ Հիմա էլ ուշ չէ։ Եթե Դավիթը (կամ մեր կողմից պոտենցիալ առաջադրված որևէ այլ անձ) ձեր սրտով չէ, նախաձեռնություն ցուցաբերեք, ձեր շարքերից այլ անուն առաջարկեք, աշխատենք միասին, չէ՞ որ դրա փորձը դուք էլ, մենք էլ ունենք։
Մեր կողմից թեկնածու առաջադրելը ոչ թե իշխանության հավակնելու, այլ իշխանափոխության հասնելու քայլ է։ Կարո՞ղ եք այդ նպատակին հասնելու այլ անուն առաջարկել։ Չե՞ք կարող, ուրեմն առնվազն մի՛ խանգարեք, էլ չասեմ՝ օգնեք։
Իսկ Դավիթին հալալ է։ Իր խիզախությունն ու վճռականությունը տաղավարային չեն՝ գործնական են, հայրենասիրությունը լալահառաչ չէ, կոշտ է։ Նա Հանրապետական է, բայց Հանրապետականինը չէ՝ մեծ և իրականում բազմաշերտ իր շրջապատով։ Կյանք տեսած է և կյանքով կոփված։ Կատարյալ չէ և իր անկատարության մեջ՝ մարդկային է, ոչ թե պոլիացետատային։
Նա հասկանում է և պատրաստ է, ի տարբերություն ոմանց, ովքեր կամ չեն հասկանում, կամ հասկանալով՝ անպատրաստ են։ Ազգային է և տղամարդավարի։ Դավիթը ՔՊ-ին հաղթել է ու, ի տարբերություն այլ հաղթածների, նրանց չի քսմսվում կամ «սողացող գրաֆիկով ընդդիմադիր» չի աշխատում։
Նա պատրաստ է բոլորիս օգնությամբ Նիկոլի դեմ կռիվ տալ, իսկ դուք իր դեմ եք կռիվ տալիս։ Բա ամոթ չի՞։
Իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումը, անկեղծ, չեմ հասկանում։ Համ արձանագրում եք, որ գործընթացի քաղաքական պատասխանատուն մենք ենք, համ կամուկացի մեջ եք։ Համ հասկանում եք, որ Նիկոլին սաստելու այլ մեխանիզմներ այս պահին չկան, համ ձեր ունեցած լծակները «գործընթացային» պատրվակներով լիարժեք չեք օգտագործում։
Չէ՞ որ ձեր նախաձեռնած նախորդ փորձերին մենք լծվել էինք անխռով և անմռունչ, բեմի, հարթակի և բարձրախոսի կռիվ չենք արել, հանուն վեհ նպատակների՝ անգամ համաձայնվում էինք «օգտագործվել, բայց չերևալ»։ Պարզ է, չէ՞, որ հենց ձեր ստորագրություններն իրականում դնեք ձևաթղթի տակ, բացակայող ձայներն ավելի հեշտ և արագ կհավաքվեն։ Պարզ է, չէ՞, որ կողքից նայողները չեն միանա գործընթացին, եթե նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը միաբանված չէ։ Նախապայմանների միջոցով գործընթացը տորպեդահարելու գործելաոճն անհասկանալի է, անընկալելի և անընդունելի։ Եվ մի զարմացեք հանրային արձագանքից այդ փաստին։
Փաստորեն, Նիկոլին անվստահություն հայտնելուն խոչընդոտում է ձեր անվստահությունը մեր նկատմամբ։ Շատ ցավալի է, քանզի մենք այս տարիներին շատ ավելի լուրջ ու ծանր փորձություններ ենք միասին հաղթահարել՝ մի տեսակ մարտական եղբայրություն ձևավորելով։ Չէ՞ որ, ինչպես Լառոշֆուկոն էր ասում, ընկերներին չվստահելն ավելի ամոթալի է, քան նրանց կողմից խաբվելը...
2026-ը էլի գալու է, այսպես թե այնպես։ Էլի մասնակցեք, շատ ձայն հավաքեք, ձեր ուզած վարչապետին առաջադրեք, կրեք, փրկեք, պաշտոններ ունեցեք, գործով զբաղվեք։ Բայց դրանից առաջ մի պարզ հարցի պատասխանեք. այդ ամենն ավելի իրատեսական է Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ
12.06.2025
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել
Ամենադիտված