Բալթիկ ծովում «թռչող նավեր» են նկատվել
Աշխարհ
Կալինինգրադի ափերին բնակիչները տեսել են առասպելական «թռչող հոլանդացիներին» հիշեցնող նավեր՝ որոնք կարծես լողում էին օդում։ Տեսարանը ֆիքսվել է տեսախցիկներով և հրապարակվել Telegram-ի Amur Mash ալիքում։
Իրականում նավերը չեն թռչել․ երևույթը կոչվում է ֆատա մորգանա՝ օպտիկական միրաժ, երբ տարբեր ջերմաստիճանով օդային շերտերն աղավաղում են լույսը և ստեղծում կախարդական պատրանք։
Ավելի վաղ նմանատիպ խորհրդավոր պատկերներ արձանագրվել էին նաև Ղազախստանում և Օմսկի շրջանում, սակայն դրանք պարզվել էին՝ մթնոլորտում այրվող տիեզերական աղբի մնացորդներ։