Բժիշկը խորհուրդ է տալիս խմել մաքուր ջուր և խուսափել սառը քաղցրահամ խմիչքներից
Աշխարհ
Բարձր ջերմաստիճանի օրերին լավագույն ըմպելիքը մաքուր, առանց գազի ջուրն է։ Այս մասին NEWS.ru-ին ասել է թերապևտ, բժշկական գիտությունների դոցենտ Իրինա Վոլգինան՝ ընդգծելով, որ շոգին օրգանիզմի անոթային համակարգը ենթարկվում է լուրջ բեռի։
Նրա խոսքով՝ ցանկալի է խուսափել քաղցր և կոֆեին պարունակող խմիչքներից, քանի որ դրանք ուժեղացնում են ջրազրկման ռիսկը։ Ալկոհոլն ու կոֆեինը կարող են նաև բացասաբար ազդել սրտի վրա։
Վոլգինան խորհուրդ է տալիս միշտ ձեռքի տակ ունենալ պարզ ջուր և ճիշտ սնվել՝ նվազեցնելու օրգանիզմի սթրեսը շոգ եղանակի պայմաններում։