ՌԴ հրթիռային հարվածները կաթվածահար են արել Խերսոնը
Քաղաքական
Ռուսական զորքերը զանգվածային հրթիռային ու անօդաչու հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին Խերսոն քաղաքում։ Տեղեկությունը հաղորդել է «Иди и смотри» Telegram ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ հարվածներից պայթյուններ են արձանագրվել քաղաքային նավահանգստում, իսկ Կենտրոնական շրջանը մնացել է առանց էլեկտրականության։ Վնասներ են արձանագրվել նաև Բերիսլավ քաղաքում և Խերսոնի այն շրջաններում, որոնք մնում են Կիևի վերահսկողության ներքո։
Նախորդ օրերին ՌԴ-ն հրթիռային հարվածներ էր հասցրել նաև Կիևին՝ թիրախավորելով գործարաններ, պահեստներ և մայրաքաղաքի Ժուլյանյան օդանավակայանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)