Եկեղեցականները սեքսով կարո՞ղ են զբաղվել, թե ոչ․ այդ պրոբլեմը մշտապես եղել է․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ և Սահմանադրությամբ սահմանված է, որ ունենա հատուկ կարգավիճակ և Հայաստանի Հանրապետությունը բնական է, որ պետք է, իմ կարծիքով, իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա պնդմամբ՝ Եկեղեցու հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեխա ունի։
«Այդ պրոբլեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ, բայց առնվազն Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է ունենա նոր Կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշներին համապատասխանող։ Իրենք իրար մեջից կընտրեն, ՔՊ կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ Կաթողիկոսը։ Նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրենց կանոնակարգերում»,– նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև վստահեցրել է, որ ինքն, այնուամենայնիվ, Եկեղեցուն չի թիրախավորում։
«Ես հավատացյալ մարդ եմ, հիմա այդ մարդիկ սեքսով կարո՞ղ են զբաղվել, թե չեն կարող»,– ասել է նա՝ դիմելով լրագրողներին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)