ՌԴ-ին հանելը սխալ էր. Ֆրանսիացի քաղաքական գործիչը աջակցել է Թրամփին
Քաղաքական
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է վարվել՝ քննադատելով «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդներին՝ Ռուսաստանին G8-ից բացառելու և Ուկրաինայում պատերազմ սրելու համար։
«Թրամփը ճիշտ է ամեն ինչում։ Նա Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի դեմ անհիմն քաղաքականության և պատերազմի հրահրման մեջ», — գրել է Ֆիլիպոն սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Մոսկվան համակարծիք է Թրամփի այն դիրքորոշմանը, թե Ռուսաստանի դուրսբերումը G8-ից եղել է սխալ։ Սակայն, ըստ Պեսկովի, ներկայում G7-ն այլևս հետաքրքրություն չի ներկայացնում Ռուսաստանի համար՝ ի տարբերություն G20-ի։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար