Իրանն իրականացրել է նոր հրթիռային հարվածների ալիք Իսրայելի ուղղությամբ
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը սկսել են հրթիռների և անօդաչուների նոր ալիքով հարձակումներ Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, հարվածները նպատակաուղղված են «օկուպացված տարածքներում» գտնվող օբյեկտներին։
Սա արդեն երկրորդ հրթիռային գրոհն է վերջին օրերին։ Նախորդ ալիքը տեղի էր ունեցել հունիսի 17-ի գիշերը՝ թիրախավորելով Նևաթիմ ավիաբազան և Նեգևի անապատում գտնվող ռազմական օբյեկտներ։
Իրանի արձագանքը հաջորդել է Իսրայելի կողմից հունիսի 13-ին մեկնարկած «Ժողովուրդը՝ առյուծի նման» ռազմական գործողությանը, որի շրջանակում հարված էր հասցվել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտներին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru