ԱՄՆ-ը բանաձև է պատրաստել, որն արգելում է Թրամփին միջամտել Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսին երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Դոնալդ Թրամփին զգուշացնում է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը չմիջամտելու մասին, հայտնում է Sky News-ը։
Փաստաթուղթը մշակվել է հանրապետական Թոմաս Մասիի և դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսի կողմից։ Վերջինիս խոսքով՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱՄՆ գործադիր իշխանությանը միակողմանի «պատերազմական գործողություններ» կատարել։
«Կոնգրեսն ունի Իրանին պատերազմ հայտարարելու բացառիկ իրավունք: Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պատերազմը մեր պատերազմը չէ: Եթե նույնիսկ դա լիներ, Կոնգրեսը պետք է որոշի նման հարցերը մեր Սահմանադրության համաձայն», - ասել է Մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)