Ինչու է Արմեն Աբազյանն ազատվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ Փաշինյանի պարզաբանումը
Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նոյեմբերից, և նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Այս մասին ԱԺ-ում ճեպարզույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ նա արժանացել է մի քիչ հանգստին, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում»,– ասել է նա։
Հարցին՝ հրաժարվե՞լ է որևէ հանձնարարություն կատարել, Փաշինյանը բացասական պատասխան է տվել. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց»:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)