Թրամփը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի և Իրանի հասցեին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատությամբ է արձագանքել Իսրայելին և Իրանին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար։ «Մենք գործ ունենք երկու երկրների հետ, որոնք այդքան երկար և ծանր են կռվել, որ արդեն չեն էլ հասկանում, թե, *****, ինչ են անում», — ասել է Թրամփը Reuters-ի փոխանցմամբ։
Նա նաև կոչ է արել Իսրայելին «հանգստանալ» և դադարեցնել հրադադարի պայմանների խախտումները՝ նշելով, որ իսրայելական բանակը մեծաթիվ ռումբեր է գցել Իրանի վրա զինադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել 12-օրյա պատերազմի ավարտի շուրջ։ Սակայն քիչ անց Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Իրանի կողմից նոր հրթիռային հարվածի մասին, մինչդեռ Իրանի Գլխավոր շտաբը հերքել էր Իսրայելի ուղղությամբ հարվածները։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը