ՌԴ-ում կանխատեսում են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլի ժամկետը
Քաղաքական
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ արդեն այս ամիս։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան Lenta.ru-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև, որ շարունակվեն ռազմագերիների և զոհվածների փոխանակման գործընթացները։
Չեպան հավելել է, որ նոր փուլում կողմերը կարող են մոտենալ միմյանց դիրքորոշումներին՝ փոխանակված հուշագրերի հիման վրա։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ բանակցությունների հնարավոր ժամկետը կարող է հստակեցվել այս շաբաթ։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում ընթացող բանակցությունները «անլուրջ» էր որակել՝ ընդգծելով, որ դաշինքը շարունակում է ռազմական աջակցությունը Կիևին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)