Samsung-ը կներկայացնի նոր ծալվող սմարթֆոնները հուլիսի 9-ին
Հասարակություն
Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Unpacked ամառային շնորհանդեսի ամսաթիվը, որի ընթացքում կցուցադրի նոր ծալվող ֆլագման սմարթֆոնները։ Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, միջոցառումը կկայանա հուլիսի 9-ին Նյու Յորքում՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։ Բացի նոր սարքերից, կներկայացվեն նաև արհեստական բանականությամբ համալրված նորարարական տեխնոլոգիաներ։
GSM Arena-ի լրագրողները ուշադրություն են դարձրել շնորհանդեսի կարգախոսին՝ «Ուլտրա փորձառությունը պատրաստ է բացվելու», ինչից ենթադրել են, որ սպասվում է Galaxy Z Fold 7 և Galaxy Z Flip 7 մոդելների ցուցադրություն։ Նաեւ հնարավոր է ներկայացվի հասանելի գներով նոր ծալվող Galaxy Z Flip 7 FE-ն եւ Galaxy Watch 8 խելացի ժամացույցները։
Ըստ հրապարակված տվյալների՝ նոր սերնդի Galaxy սարքերն ունենալու են արհեստական բանականությամբ նոր ինտերֆեյս եւ արդիականացված սարքավորում։ Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ առաջին մատչելի ծալվող սմարթֆոնի արժեքը չի գերազանցի 60 հազար ռուբլին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին