ՌԴ-ում կանխատեսում են մինչև 105 ռուբլու դոլարի աճ
Տնտեսություն
Չնայած այս տարվա ընթացքում ռուբլին ամրապնդվել է, 2026 թվականին սպասվում է զգալի թուլացում։ Այդ մասին նախազգուշացրել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԲՌ), փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ դոլարի փոխարժեքը կարող է հասնել մինչև 105 ռուբլու։
Ըստ փորձագետների, 2025-ին ռուբլու կայունությունը պայմանավորված է 2024-ի 5.8% ինֆլյացիայի ցուցանիշով և տնտեսության 3% աճով։ Սակայն 2026-ին ռուբլու վրա բացասաբար կազդեն բարձր հիմնական տոկոսադրույքը, նավթի գնի նվազումը մինչև 58-60 դոլար և 68 մլրդ դոլարի առևտրային դեֆիցիտը։
Նշենք, որ ավելի վաղ ԵԱԲՌ-ն նվազեցրել էր ՌԴ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 2025-ի համար սահմանելով 2%։ Բացի այդ, բանկը կարծում է, որ մոտակա տարիներին ՌԴ Կենտրոնական բանկի տոկոսադրույքը չի իջնի 10%-ից ցածր։