Հոգեբանը բացատրել է՝ ինչպես հաղթահարել հոգնածությունը
Հասարակություն
Հոգնածությունը հաղթահարելու համար նախ պետք է գնահատել դրա մակարդակը, կարծում է լայֆ-քոուչ և էմոցիոնալ ինտելեկտի մասնագետ Ալյոնա Բորյեսոնը։ Ռադիո 1-ի հետ զրույցում նա նշել է, որ մտավոր հոգնածության մասին վկայում են «մտածելու ցածր ցանկությունը», մոտիվացիայի կորուստը և աշխատանքի հետ կապված սթրեսը, գրում է Лента.ру-ն։
Փորձագետը խորհուրդ է տվել ֆիզիոլոգիական մակարդակում գիտակցել սեփական հոգնածությունը՝ գնահատելով այն 0-ից 10 բալով։ «Անհրաժեշտ է մանրամասնորեն նկարագրել սեփական վիճակը, ապա որոշում կայացնել հանգստանալու և համակարգը «վերաբեռնելու» համար», — նշել է Բորյեսոնը։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելը հոգնածության հաղթահարման միջոց չէ, այլ լրացուցիչ էներգիա խլող գործոն։ Ավելի վաղ մասնագետները խորհուրդ էին տվել օրվա ընթացքում ճիշտ բաշխել էներգիան և հրաժարվել քնից առաջ սմարթֆոնից և կոֆեինից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)