Գերմանական POLARIS անօդաչուները զինվելու են IRIS-T հրթիռներով
Աշխարհ
Գերմանական POLARIS Spaceplanes ընկերության անօդաչու թռչող սարքերը զինվելու են IRIS-T տեսակի «օդ-օդ» հրթիռներով, հայտնում է European Spaceflight-ը։ Համապատասխան պայմանագիր է կնքվել POLARIS Spaceplanes-ի և Diehl Defence-ի միջև։
POLARIS ընկերությունը մշակում է AURORA հիպերձայնային թռիչքների փորձարկման հարթակ, որն ապագայում կկարողանա նաև արբանյակներ ուղարկել ուղեծիր։ Diehl Defence ընկերությունը արտադրում է IRIS-T հրթիռներ։
Կողմերը Փարիզի Լե Բուրժեի ավիատիեզերական ցուցահանդեսի ընթացքում պայմանավորվել են ստեղծել համատեղ AirLAS հրթիռային համակարգ։ Ըստ ներկայացված դիզայնի՝ 2,9 մետր երկարությամբ հրթիռները կտեղադրվեն 5 մետրանոց MIRA II և MIRA III անօդաչուների վրա, որոնց փորձարկումներն արդեն ընթանում են։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին