Ուկրաինական անօդաչուները կրկին հասել են Պենզայի մարզ
Քաղաքական
Պենզայի մարզի ղեկավար Օլեգ Մելնիչենկոն հայտնել է, որ ուկրաինական անօդաչու սարքերն անցյալ գիշեր կրկին փորձել են ներթափանցել մարզի օդային տարածք։ Նրա խոսքով՝ երկնքում խոցվել է երկու անօդաչու։ «Զոհեր և ավերածություններ չկան։ Կոչ եմ անում չտրվել լուրերին և խուճապին», — գրել է Մելնիչենկոն Telegram-ում։
Ըստ մարզպետի՝ ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը Պենզայի ուղղությամբ արձակել են չորս անօդաչու սարք։
Նշենք, որ մարզի և Ուկրաինայի սահմանը բաժանում է մոտ 500 կմ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել էին նաև Ուկրաինայից արձակված «Նեպտուն» հրթիռը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)