Դիետոլոգը նշել է մթերք, որն օգնում է իջեցնել արյան ճնշումը
Հասարակություն
Կարմիր և սև լոբին կարող է արդյունավետորեն իջեցնել արյան ճնշումը՝ անգամ ավելի լավ, քան աղի քանակի նվազեցումը։ Այս մասին հայտարարել է դիետոլոգ Թիմ Սպեկտորը Daily Mirror-ի հետ զրույցում։
Փորձագետի խոսքով՝ լոբին պարունակում է կալիում և մանրաթել, որոնք նպաստում են աղի դուրսբերմանը և ճնշման կարգավորմանը։ Ըստ նրա՝ օրական ընդամենը 5 գրամ ավելի շատ մանրաթելի օգտագործումը կարող է կրկնակի ավելի լավ արդյունք տալ, քան աղի քանակի կրճատումը։
Սպեկտորը խորհուրդ է տվել լոբի ներառել սննդակարգում ոչ միայն հիպերտոնիկ հիվանդներին, այլև բոլորին՝ կանխարգելիչ նպատակներով, նշելով, որ բարձր ճնշումը հաճախ աննկատ է մնում՝ առաջացնելով սրտի, աչքերի, երիկամների և ուղեղի լուրջ հիվանդություններ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)