Հրդեհ Ջրվեժ թաղամասում. այրվել է ամառային տաղավար
Արտակարգ Պատահար
Հունիսի 24-ին՝ ժամը 13:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում ամառանոց է այրվում: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:02-ին: Այրվել է ամառային տաղավարը (75 քմ) և կենցաղային իրեր: