Թրամփը CNN և MSNBC հեռուստաալիքներն անվանել է «աղբ» և «անողնաշար անհաջողակներ»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղիղ եթերում կոշտ արտահայտություններով վիրավորել է CNN և MSNBC հեռուստաալիքների լրագրողներին՝ նրանց անվանելով «աղբ» և «անողնաշար անհաջողակներ», գրում է Deadline-ը։ Նա քննադատել է լրագրողներին՝ Իրանի դեմ իրականացված հարվածների արդյունքների նկատմամբ թերահավատ վերաբերմունքի համար։
Թրամփը նշել է, որ CNN-ը պետք է ներողություն խնդրի ամերիկյան B-2 ռմբակոծիչների օդաչուներից։ «Ես ստիպված եմ լինում նայել այդ աղբը, ամբողջը կեղծ լուրեր են։ Իսկ CNN-ը՝ մի խումբ անողնաշար մարդիկ են», — հայտարարել է նա։
Իր ելույթի վերջում Թրամփը նաև քննադատել է MSNBC-ի ղեկավարությանը՝ սխալ նշելով ալիքի անվանումը և վիրավորելով կառույցի ղեկավար Բրայան Ռոբերտսին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը «կոշտ և ուղիղ» խոսակցություն էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ կապված հրադադարի խախտման հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)