Եվրահանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Ուկրաինայի պաշտպանական ներուժը
Քաղաքական
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն արդեն ինտեգրում է Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը՝ կարծես երկիրը միության անդամ լինի։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դարձել է «բացառիկ նորարարությունների հայրենիք», ինչն օգուտ է բերում թե՛ Կիևին, թե՛ Եվրոպային։
Ավելի վաղ ֆոն դեր Լայենը նշել էր, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը՝ նախատեսելով 2025-ին բացել անդամակցության բանակցությունների բոլոր խմբաքանակները, փոխանցում է Лента.ру-ն։
Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային ներառել ԵՄ ռոումինգի գոտում՝ նախատեսելով, որ ինտեգրումը կսկսի գործել 2026-ի հունվարից։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)