Իրանի ԱԳ նախարարը կայցելի Եգիպտոս
Իրան
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին եկող շաբաթ կայցելի Եգիպտոս` քննարկելու երկկողմանի հարաբերությունները և Սիրիայում տիրող ճգնաժամը: Այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը:
Սալեհին հունվարի 9-ից երկօրյա հանդիպումներ կունենա Եգիպտոսի իր գործընկերոջ` Մուհամմադ Քամել Ամրի և նախագահ Մուհամմեդ Մորսիի հետ:
Իրանական Isna գործակալությունը հայտնում է, որ Սալեհիի այցը Եգիպտոս Սիրիայի ճգնաժամի հարցով աշխատող տարածաջրջանային խմբի ծրագրի մի մաս է կազմում: Այս խմբի մեջ մտնում են նաև Թուրքիան և Սաուդյան Արաբիան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ