Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով տարեկան 4460 մարդ է մահանում
Իրան
Թեհրանում օդի աղտոտվածության պատճառով տարեկան մահանում է շուրջ 4 460 մարդ: Այս մասին նշել է Agence France Press գործակալությունը՝ հղում կատարելով առողջապահության նախարարությանը:
Հասան Աղաջանին՝ առողջապահության նախարարի խորհրդականներից մեկը նշել է, որ վերջերս սրտի խնդիրներ ունեցող հիվանդների թիվն աճել է 30%-ով:
Թեհրանի օդի աղտոտվածությունը մեծ մասամբ կապված է նավթի և ավտոմեքենաների երթևեկության հետ: Իրանն այժմ օրեկան 60 մլն նավթ է արտադրում, որը 2013 թվականի մարտին կարող է աճել մինչև 25մլն-ի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ