Իրանն աջակցում է Սիրիայի հակամարտության կարգավորման Ասադի պլաններին. Der Spiegel
Համաշխարհային Մամուլ
Իրանի իշխանությունները կոչ են անում կյանքի կոչել կիրակի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից երկիրը ճգնաժամից դուրս բերելու մասին բարձրաձայնած պլանը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին. մեջբերում է գերմանական պարբերականը:
Իրանն աջակցում է Բաշար Ասադի նախաձեռնությունը սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու հարցում. հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը նախագահ Ասադը հանդես էր եկել Սիրիայի ժողովրդին ուղղված կոչով, որում երկիրը ճգնաժամից դուրս բերելու իր պլանն էր առաջարկել՝ մասնավորապես կոչ անելով օտար պետություններին դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը: Նա առաջարկել է նոր սահմանադրության ընդունում և համընդհանուր համաներման շնորհում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ