Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԼՂ հակամարտության լուծման համար. Մեհմանփարասթ
Իրան
Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար: Այս մասին նշել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը, որի խոսքերը մեջբերում է պարսկական Irib լրատվական կայքը:
Ռամին Մեհմանփարասթը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները կարող են լուծվել միայն երկկողմանի բանակցությունների միջոցով, և իրենք պատրաստ ենք ներդնել իրենց բոլոր կարողությունները Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Նա հավելել է, որ ոչ մի կողմ չպետք է դիմի այնպիսի քայլերի, որը կարող է վտանգ ներկայացնել երկու երկրների բնակչության համար:
Իրանի ԱԳ խոսնակը նաև նշել է, որ Ղարաբաղի հակամարտության հարցը տարածաշրջանի մյուս խնդիրների նման կարող է լուծվել տարածաշրջանի պետությունների օժանդակությամբ, և իրենք կարևոր ենք համարում երկու կողմերի երկխոսությունը՝ հակամարտությունը լուծելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ