Թրամփն ընտանեկան բռնությունն անվանել է «փոքրիկ կռիվ կնոջդ հետ»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ընտանեկան բռնությունը չներառել պաշտոնական հանցագործությունների վիճակագրության մեջ՝ այն անվանելով «փոքրիկ կռիվ կնոջդ հետ»։ Նա այս մասին ասել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում ելույթ ունենալիս, հաղորդում է The New York Times-ը։
Հանրապետականը այս մասին խոսել է Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարի իր վարչակազմի միջոցառումների քննարկման ժամանակ։
Անցյալ ամիս Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց Կոլումբիայի շրջանում, որպեսզի դաշնային իշխանությունները կարողանան վերահսկողություն ստանձնել Վաշինգտոնի ոստիկանության նկատմամբ։ Ազգային գվարդիան ուղարկվել է այնտեղ՝ տեղական իրավապահ մարմիններին օգնելու քաղաքային հանցագործության դեմ պայքարում։
Աստվածաշնչի թանգարանում ելույթ ունենալով՝ Թրամփն ասել է, որ շրջանում իր ձեռնարկած միջոցառումները ամբողջությամբ վերացրել են հանցագործությունը։
«Հանցագործություն չկա... Հանցագործությունը նվազել է 87%-ով», - ասել է ամերիկացի առաջնորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)